Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 25-04-2025

Շուտափույթ ազատում, իր նման մարդիկ թող շատ լինեն․ մաղթանքներ՝ Վարդան Ղուկասյանին․ հարցում

Այսօր ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 48 տարեկան։
Նշենք, որ փետրվարի 21-ից Վարդան Ղուկասյանը գտնվում է ԱՄՆ ներգաղթի ծառայության ձերբակալվածների պահման վայրում։ Նրան սպառնում էր արտահանձնում Հայաստանին, սակայն ավելի վաղ հայտարարվեց, որ դա տեղի չի ունենա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ կմաղթեք Վարդան Ղուկասյանին»։

Հարցվածների մեծ մասը Վարդան Ղուկասյանին մաղթեց առողջություն, հաջողություն։
«Առողջություն, թող մնա ընդեղ, ոչ թե գա Հայաստան, որ դատվի, իր գորրծն ու պայքարը շարունակի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պաշտպանում է Վարդան Ղուկասյանին։
«Ինչ նպատակ ունի թող Աստված կատարի, շատ լավ գիտեմ իրեն, պաշտպանում եմ, շատ լավ Հայաստանի մասին մտածում է»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ չգիտի թե ով է Վարդան Ղուկասյանը։
«Չեմ ճանաչում իրեն»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ