Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:21 25-04-2025

Հանձնվել չկա․ 44-օրյա պատերազմում վիրավորված Սամվել Սարյանը կոտրում է կարծրատիպերը

Սամվել Սարյանը պատերազմի միջով անցած երիտասարդ է, որի կյանքը փոխվեց 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստանալուց հետո։ Սակայն պատերազմը չխոչընդոտեց նրան։ Վերականգնողական փուլից հետո Սամվելը գտավ իր նոր ուղին սպորտում։

Սամվելը զբաղվել է սպորտով՝ լինելով Հայաստանի Հանրապետության չեմպիոն և փոխչեմպիոն՝ ուժային եռամարտի սեղմում հենարանից վարժությունից, իսկ ծանրամարտով սկսել է զբաղվել 2021 թվականից։ Նա ոգեշնչվել ու հուսադրվել է ՀՀ ԶՈւ փոխգնդապետ, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի չեմպիոն, ռեկորդակիր Սարգիս Ստեփանյանի շնորհիվ։ Ինչպես փոխգնդապետի, այնպես էլ Սամվելի հաստատակամությունն ու մարզական հաջողությունները վկայում են այն մասին, որ երբ կամքն ուժեղ է, ապա հաշմանդամությունն ու սահմանափակումները նպատակներին հասնելու խոչընդոտեր չեն։

«Սարգիս Ստեփանյանի վիդեոները տեսնելուց հետո մի միտք կար՝ հանձնվել չկա․ պետք է համախմբվել և նորից վերականգնվել»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Սամվել Սարյանը, հավելելով, որ պետք է կոտրել կարծրատիպերը, թե հաշմանդամություն ունեցողները չեն կարող զբաղվել սպորտով, մարզական հաջողություններ ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան