copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:47 24-04-2025

110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել. Բուլղարիայի փոխվարչապետ

Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ 110 տարի, սակայն այս ամսաթվի սարսափը հնարավոր չէ ջնջել։ Այն հասարակական խոր վերք է պատճառել։ Զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն մարդ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք անհետացան ավելի քան երկու հազար տարի իրենց բնակեցրած հողերից: Պետք է հիշել անցյալի դառը դասերը։

2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բուլղարիայի Ազգային ժողովը հռչակագիր ընդունեց՝ ճանաչելով կատարված հանցագործությունը։ Այսպիսով, մեր երկիրը ներառվեց այն երկրների շարքում, որոնք ճանաչեցին այն։

Ես հպարտ եմ, որ Բուլղարիան ապաստան և զարգացման հնարավորություններ է ընձեռել փրկվածներին։ Նրանց ժառանգներն այսօր լավագույնս ինտեգրված հայ համայնքի կորիզն են կազմում, որը նշանակալի ներդրում ունի մեր երկրի զարգացման գործում: Խոնարհվում ենք»,- գրել է Բուլղարիայի փոխվարչապետը ֆեյսբուքյան իր էջում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ