Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:27 23-04-2025

Սեղանի շուրջ ճոռոմ խոսում են, հետո բռնության ենթարկում կանանց

Վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք, որ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ավելին ասեմ, Հայաստանում կա բռնություն կանանց նկատմամբ և կա ընտանեկան բռնություն։ Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց ես ստորագրում եմ ձեր բառերի տակ, դա կա Երևանում:

Մեր հասարակությունում կան այդպիսի թեմաներ, որոնք վերաբերյալ սեղանների շուրջ ընդունված է ճոռոն բառեր ասել և կենացներ խմել, օրինակ այս դեպքում կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ: Եթե խտրականության դեպքում, օրինակ հանրային կյանքում, տնտեսական կյանքում, ինչ-որ հավելյալ գործիքների կարիք կա, բացի կրթությունից և հոգեբանական ինչ-որ ասպեկտներից, օրինակ, մանկապարտեզներ, մսուրներ, դայակներ, որպեսզի խրախուսենք, կանանք ավելի ներգրավվեն և հաղթահարենք այդ խտրականությունը, ապա բռնության դեպքում դա ընդհանրապես անբացատրելի և անհանդուրժելի է։

Ես կարծում եմ, որ մենք շատ հատու, վճռական և անողոք պայքար պետք է մղենք ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ մշակենք կրթությունում, օրինակ, կանխարգելման նպատակով, ՆԳՆ-ում արագ արձագանքման նպատակով և այլն: Սա պետք է լինի մեր առաջնահերթյուններից մեկը»,-ասաց Միրզոյանը:

Փաշինյանը ամբողջությամբ համաձայնեց ասվածին եւ հավելեց. «Նաև բռնության ընկալումը մեզանում ամբողջական չի։ Մեզ թվում է, թե բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտն է, եթե ֆիզիկական կոնտակտ չկա, ուրեմն չկա բռնություն: Իրականում հետազոտությունները, որը ես կարդալու առիթ ունեցել եմ, ասում են, որ բռնությունը մենակ ֆիզիկական կոնտակտը չի: Ֆիզիկական կոնտակտի, ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն: Բռնության ձևեր կան, որոնք չի նշանակում, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին խփում է: Եթե այս տեսակետից նայենք, ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ բռնության միջավայր կա, մեծ հաշվով:

Այն, որ կա բռնություն և բռնության միջավայր, դա ակնհայտ է: Ընդհանուր առմամբ մեր երկրում կա բռնության միջավայր, որովհետև վերբալ բռնությունն էլ է բռնություն: Եթե այս առումով գնահատենք իրադրությունը, շատ ավելի տխուր պատկեր կստանանք»,:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ