Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 18:35 21-04-2026

Թանկացումն ա բերել էս վիճակին, որ վարորդներին բռնության են ենթարկում․ հարցում

Վերջին շրջանում Երևանի հասարակական տրանսպորտում մտահոգիչ միտում է նկատվում․ ավելի հաճախակի են դարձել վարորդների ու ուղևորների միջև լարվածությունն ու վեճերը, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության դեպքերը։ Տարբեր միջադեպեր՝ սկսած բանավոր վիրավորանքներից մինչև ֆիզիկական բախումներ, վկայում են, որ խնդիրը դարձել է համակարգային և պահանջում է լուրջ ուշադրություն։

Այս երևույթը գլուխ բարձրացրեց այն ժամանակվանից, երբ Տիգրան Ավինյանը կարգադրեց վարորդներին միջամտել ուղևվարձի վճարման գործին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ են տրանսպորտում վարորդներին բռնության ենթարկելու դեպքերը շատացել։ Ո՞վ է մեղավոր դրա համար»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հանրությունը չարացել է, որոշներն էլ ասացին, որ կառավարություն է մեղավոր։

«Որովհետև անշնորհք են»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ բռնություն չի կարելի կիրառել ոչ մի պարագայում։ «Ոչինչ պատահական չի լինում։ Անձամբ ես շատ դժգոհ եմ վարորդների վարելուց, բայց իհարկե չի կարելի բռնություն կիրառել։ Պատասխանատու ես չեմ, ոչ էլ դուք, ազնիվ խոսք՝ ես չեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մեղավոր են նրանք, ովքեր վերևում են նստած։ «Կառավարությունից, քաղաքական սիտուացիայից։ Չարացել ենք, մեղավոր են նրան, ովքեր էնտեղ նստած են»,- ասաց նա։

«Թանկացումն ա բերել էս վիճակին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը