Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:33 23-04-2025

1-ին դեպքը չէ, երբ Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ «դատավարությունն» ընթանում է կեղծիքներով ու խախտումներով

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայան իր ընտանիքի միջոցով, 168.am-ին ձայնագրություն է փոխանցել` տեղեկացնելով, որ իր խոսքերը Իվանյանի (նախկ. Խոջալու) իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական մամուլը խեղաթյուրված է ներկայացրել:

Բաբայանը նշել է, որ որպես այդ իրադարձությունների պատասխանատու նշել է հենց ադրբեջանական կողմին` հիմքում ունենալով 1992 թվականին Ադրբեջանում եղած ներքին գործընթացները:

Հիշեցնեմ, որ և՛ այդ ժամանակվա նախագահ Մութալիբովը, և՛ հայտնի մի շարք դեմքեր, լրագրողներ ժամանակին փաստերով ապացուցել էին, որ ներքաղաքական պայքարում հաջողություն գրանցելու պատճատով, հենց ադրբեջանցիներն են Աղդամում՝ այդ ժամանակ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում, կրակ բացել Իվանյանից հումանիտար միջանցքով դուրս եկած խաղաղ բնակիչների վրա՝ հետագայում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ առաջին դեպքը չէ, երբ արձանագրվում է, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ «դատավարության» գործընթացն ընթանում է մեծ թվով կեղծիքներով և խախտումներով ու սա դրա ապացույցներից մեկն է, որի վերհանման համար Դավիթ Բաբայանը մեծ համարձակություն է դրսևորել:

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով