Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 22-04-2025

Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր հորինել․ Հայկ Կոնջորյան

«Եթե անգամ Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի կլիներ նրան հորինել, որպեսզի ինքն այսօր այստեղ գար և ունենար այն ելույթը, որն ունեցավ և անի այն արտահայտությունը, որն արեց: Ասում է՝ Արարատը Հայաստանի հավաքականի մարզաշապիկից թյուրիմացաբար է անհետացել, ոնց կարող է Արարատը թյուրիմացաբար անհետանալ, դուք այսինքն Արարատն այդքան նսեմացնում եք և նսեմացրել եք, որ Դուք համարել եք, որ Արարատին կարելի է թյուրիմացաբար դուրս թողնել Հայաստանի հավաքականի մարզաշապիկից, հիմա մե՞նք ենք Արարատն ուրանում, թե՞ Դուք»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին՝ Կոնջորյանը նշեց. «Պարոն Մանուկյան, ամեն ելույթից հետո թողնում դուրս եք գալիս, լավ է այսօր հետ եկաք, ինչքան գիտեմ գնում եք ծխելու, ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխեցնում, դա պարզ է: Ես խնդրում եմ, որ մեր ֆրակցիայի պատգամավորներն այլևս Գառնիկ Դանիելյանի հետ չծխեն, ձեր ջրերը չգցեք:

Ձեզ հորդորում եմ շենքում չծխել: Նման թյուրիմացություններ փաստորեն ձեզ մոտ հաճախ է եղել, երևի ըտենց թյուրիմացաբար կոալիցիայի մեջ մտաք երիտթուրքերի հետ, հետո հանրապետականների հետ, հետո թյուրիմացաբար այդ կոալիցիայից դուրս եկաք, հետո թյուրիմացաբար հետ մտաք այդ կոալիցայի մեջ: Պարոն Մանուկյան, առաջարկում եմ ցնցեք մեզ, մի ինչ-որ խելացի բան ասեք»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ