copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:06 22-04-2025

ԱՄՆ դեսպանի հետ քննարկվել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

«Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: