Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:22 22-04-2025

Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտենալու տաք․ այ է՛դ եք դուք․ Մանուկ Սուքիասյան

Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ելույթ ունենալով խմբակցության անունից, հակադարձեց «Հանրապետություն» կուսակցությանը։

«Դուք ընդամենը, նախկին իշխանությունների արատավոր բարքերը շահարկելով, դարձել եք իշխանության կոալիցիոն կցորդը։ Դուք դա անում եք նրա համար, որ ֆոտոշոփով շենքերը հեռացնեք իրարից, շինթույլտվություն տաք, ձեր հետ փոխկապակցված անձինք իրենց բիզնեսները զարգացնեն։ Էդ է ձեր հայրենասիրության ընկալումը։ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն, ձեզ չտենալու տաք։ Այ էդ եք դուք։ Մի հատ նայեք՝ դուք ո՞վ եք, ո՞ւմ ինչ եք ասում, էս ինչե՞ր եք ձեզ թույլ տալիս։ Կոռուպցիայի մեջ թաթախված են քաղաքապետարանն ու թաղապետարանները։ Ամիս չկա, որ մեկին չձերբակալեն չտանեն։ Էս ի՞նչ եք եկել խոսում այստեղ։ Ես միշտ ընդդիմություն եմ եղել ու շարունակում եմ մնալ ընդդիմություն։ Դրա համար էլ է պլոճիկ պետք»,- հակադարձեց ավագանու ընդդիմության առաջնորդը։

Սուքիասյանը ընդգծեց, որ իրենք չեն շեղելու իրենց ընտրած ուղուց։ Նա նաև խորհուրդ տվեց իշխանական գործընկերներին այնպես անել, որ ամոթանքի չարժանանալ փողոցնելրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ