Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:20 21-04-2025

Քանի Փաշինյանն իշխանության է, խաղաղություն չի լինի․ հարցում

Այս գիշեր, ժամը 00:30-ից մինչև 01:19-ը, Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ: Չնայած այս ամենի՝ Նիկոլ Փաշինյանը վստահ հայտարարում է, որ սահմանային սրացման և պատերազմի վտանգ չկա։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Ըստ Ձեզ՝ այս պայմաններում խաղաղություն հաստատելն իրատեսակա՞ն է»։

Հարցվածներից միայն մեկը դրական պատասխան տվեց։ Իսկ մյուսները ներկա պայմաններում խաղաղությունն անհնար համարեցին։

«Իհարկե՝ ոչ։ Պատերազմ լինելու է։ Այս ժողովուրդն էշի ականջում քնած է»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ քանի Փաշինյանը և մյուսները իշխանության են, խաղաղություն չի լինի։

«Կակածում եմ, որ թուրքի հետ խաղաղություն հաստատել հնարավոր է»,- ասաց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով