Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:00 21-04-2025

Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, վերջին ամիսներին հասարակական բուռն գործունեություն է ծավալում։ Այս շրջանակներում ուշադրության է արժանի հատկապես Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձև է» արշավը, որի շրջանակներում վերջինս տարբեր համայնքներ է այցելում ու համառորեն կրթում է Հայաստանի Հանրապետության երբեմնի հպարտ քաղաքացիներին, սակայն նաև ի ցույց է դնում, որ առաջին հերթին հենց այս նախաձեռնության հեղինակները կրթվելու կարիք ունեն, որ օրինակ Վանո Սիրոդեղյանի խոսքերը չվերագրեն Հրանտ Մաթևոսյանին և այլն։

Գիտամանկավարժական գործունեություն ծավալելուց անդին, Փաշինյանի քաղաքացիական կինը ժամանակ առ ժամանակ բարեգործական ընթրիքներ է կազմակերպում։ Նախկինում նա «հաջողակ» կանանց և տղամարդկանց արժանացրել էր իր հետ ընթրելու պատվին, ինչի դիմաց սիմվոլիկ գումար էր պահանջել՝ 1 անձի համար ընդամենը 1 մլն դրամ։

«Իմ քայլը» հիմնադրամից տեղեկանում ենք, որ Աննա Հակոբյանը այս անգամ էլ որոշել է «հաջողակ» ընտանիքներին արժանացրել իր հետ ընթրելու պատվին։ Հիմնադրամի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ընթրիքի տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։

Թեպետ ողջունելի է, որ Աննա Հակոբյանը որոշել է աջակցել նորաստեղծ ընտանիքներին, սակայն բարեգործական ընթրիքին մասնակցելու գնացուցակը առնվազն զարմանք է առաջացնում։ Մասնավորապես՝ մեկ անձից բաղկացած ընտանիքի համար մասնակցության տոմսն արժի 1 մլն դրամ, 2 անձի տոմսը՝ 1 մլն 500 հազար դրամ՝ յուրաքանչյուրինը 750 հազար դրամ, 3 անձի տոմսը՝ 2 մլն 500 հազար դրամ՝ յուրաքանչյուրինը՝ 833․333,333 դրամ, 4 անձի տոմսը՝ 3 մլն 500 հազար դրամ՝ յուրաքանչյուրինը՝ 875 հազար դրամ։

Փաստացի՝ որքան ընտանիքի անդամների թիվը մեծ է, այնքան 1 անձի հաշվով վճարվող գումարի չափը մեծանում է, մինչդեռ բիզնես մտածողությունը հակառակն է պահանջում։ Բացի այդ, եթե 4 անձից բաղկացած «հաջողակ» ընտանիքը, որը բաղկացած է ամուսիններից և նրանց 2 զավակներից, Հակոբյանի հետ ընթրելու ցանկություն ունի, ապա նրանք, ըստ ներկայացված գնացուցակի, պետք է 3․5 մլն դրամ վճարեն՝ յուրաքանչյուրը 850 հազար դրամ, մինչդեռ եթե ընթրիքից առաջ ամուսինները ամուսնալուծվեն, թեկուզ ֆիկտիվ, և նրանցից յուրքանչյուրը երեխաներից մեկի հետ ներկայանա, ապա արդեն նախկին ամուսիններին կհաջողվի 500 հազար դրամ խնայել․ նրանք 3 մլն 500 հազար դրամի փոխարեն 3 մլն դրամ կճարեն։

Այս ամենի համադրության արդյունքում ընթերցողի շրջանում ողջամիտ կասկած է առաջանում՝ Աննա Հակոբյանի նպատակը նորաստեղծ ընտանիքիներին աջակցե՞լն է, թե՞ հաջողակ ընտանիքները քանդելը։ Հավանաբար գնացուցակը կազմվել է հապշտապ՝ առանց հիշյալ իրողությունները հաշվի առնելու, ուստի ենթադրում ենք, որ տոմսերի արժեքները կվերանայվեն և «ընթերլու փաթեթներն» ավելի մատչելի կդառնան, այլապես Աննա Հակոբյանի նպատակների վերաբերյալ մեր ընթերցողների կասկածները կհաստատվեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել