copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:52 21-04-2025

Թրամփը ամերիկացիներին բաժանում է 2 տեսակի. նա առանձին շնորհավորել է ձախերին. FOX 

Դոնալդ Թրամփը կիրակի օրը երկու առանձին ուղերձով մաղթել է ուրախ Զատիկ ամերիկացիներին։ Դրանցից մեկը ուղղված էր բոլոր քաղաքացիներին, իսկ մյուսը՝ այն մարդկանց, որոնց նա անվանում է «ծայրահեղ ձախ խելահեղներ»՝ մեղադրելով նրանց իր վարչակազմի աշխատանքը խոչընդոտելու մեջ, մասնավորապես՝ ապօրինի ներգաղթի և սահմանային անվտանգության հարցերում։
Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Առաջին ուղերձում Թրամփը գրել է իր Truth Social հարթակում․
«Մելանիան և ես ցանկանում ենք բոլորին մաղթել ուրախ Զատիկ։ Անկախ նրանից՝ եկեղեցի եք գնում, թե տանից եք հետևում արարողությանը, թող այս օրը լի լինի խաղաղությամբ և ուրախությամբ բոլոր նրանց համար, ովքեր նշում են Հիսուս Քրիստոսի Հարությունը։ Նա Հարություն առա՜վ»

Վեց րոպե անց Թրամփը հրապարակել է երկրորդ ուղերձը՝ ավելի կտրուկ ձևով՝ ուղղված «ծայրահեղ ձախ խելահեղներին»։

Նա գրել է․ «Ուրախ Զատիկ բոլորին, ներառյալ ծայրահեղ ձախ խելահեղներին, որոնք ամեն կերպ փորձում են վերադարձնել մեր երկիր մարդասպաններին, թմրամիջոցների արքաներին, վտանգավոր հանցագործներին, հոգեկան խնդիրներ ունեցողներին և կանանց ծեծողներին»։

Նա նաև քննադատել է դատավորներին և ոստիկանությանը՝ ասելով.
«Ուրախ Զատիկ նաև թույլ և անարդյունավետ դատավորներին ու իրավապահներին, ովքեր թույլ են տալիս այսպիսի հարձակումներ մեր երկրի վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել