copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:59 20-04-2025

Իրանը հարաբերական թույլ վիճակում է, և դա պետք է օգտագործել նպատակին հասնելու համար. Իսրայելի ԱԳՆ

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը The Telegraph-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն առ այն, որ Իսրայելը մտադիր է մայիսին ռմբակոծել Իսլամական Հանրապետությանը։

Նա ասել է, որ Իսրայելը մտադիր չէ հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին:

«Ես Իսրայելի անվտանգության կաբինետի անդամ եմ, նեղ շրջանակով մասնակցում եմ բոլոր հանդիպումներին և չեմ հիշում նման որոշում… Չեմ կարծում, որ նման որոշում է կայացվել: Բայց Իսրայելի նպատակն է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Սաարը:

Նախարարի խոսքով՝ Իսրայելի համար իրապես գոյաբանական հարց է Իրանի սպառնալիքին դիմակայելը:

«Նրանք երկու անգամ հարձակվել են Իսրայելի վրա հարյուրավոր հրթիռներով, նրանք օգտագործում են պրոքսի ուժեր, ինչպես «Հեզբոլլահ»-ը, ՀԱՄԱՍ-ը և հութիները, որոնք ապակայունացրել են ամբողջ Մերձավոր Արևելքը: Եթե ​​այդ ամենն արել են առանց միջուկային զենքի, ի՞նչ կարող են անել, եթե միջուկային հովանոց ունենան»,- ասել է Սաարը։

Նա հաստատել է, որ երկրի իշխանությունները չեն ցանկանում, որ Իրանը միջուկային զինանոց ունենա։ Բայց դրան փորձում են հասնել դիվանագիտական, ոչ թե ռազմական ճանապարհով, վստահեցրել է քաղաքական գործիչը։ Նախարարն ասել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի, դա կարող է տարածաշրջանում միջուկային սպառազինությունների մրցավազքի հանգեցնել։ Սաարը կարծում է, որ Իրանից օրինակ վերցնելով՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը կցանկանան զանգվածային ոչնչացման զենք ստեղծել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը