Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:46 20-04-2025

«Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն երեկ հատուկ օպերացիա էր իրականացրել Շենգավիթի թաղապետարանում և 2 պաշտոնյա էր տեղափոխել ԱԱԾ։