Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 18:35 12-11-2025

Դա կարմիր գիծ է ինձ համար․ Փաշինյանը՝ ընտրակաշառքների մասին

Իմ քաղաքական գնահատականն այն է, որ ընտրողների կամարտահայտման ապօրինի ներգործություններն անթույլատրելի են, և իրավապահները պետք է արձագանքեն բոլոր և ցանկացած դեպքի՝ անկած նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ Վաղարշապատում ընտրական գործընթացներին խոչընդոտելու մեղադրանքով կալանավորվել են Գարեգին Բ–ի եղբայրն ու եղբորորդին։

«Իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում մեզ վրա։ Իրավապահները հստակ պետք է արձագանքեն։ Դա կարմիր գիծ է մեզ համար և նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ Հայաստանում։

Ցավոք, մենք դեռ չունենք մեխանիզմներ։ Մենք վերջին անգամ կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի նիստում էլ էինք քննարկում, որ այն դեպքերում, երբ ընտրակաշառք է բաժանվում կամ դեպքեր են արձանագրվում, մենք ոչւենքն մեխանիզմներ ազդեցությունը բանաձեւելու, թե դա ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Որովհետեւ մենք Գյումրիում ունեցանք այդպիսի իրավիճակ, երբ ընտրակաշառքի բացահայտված դեպք կար, որը ընտրությունների թվաբանության վրա չազդեց։ Չնայած ակնհայտ էր, որ ընտրակաշառքը բաժանվել է և րէև կարող դա թվերի վրա չազդել։ Բայց հարցն այն է, թե ինչքան է ազդել։

Այս մեխանիզմների մասին պետք է մտածել, բայց հիմնական գործող անձինք այդտեղ պետք է լինեն իավապահները, որոնք կարողանան հայտնաբերել և միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի և դրան նման, առնչվող բոլոր դեպքերում»,– ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել