copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:44 19-04-2025

Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏ ԵՔ

Պետրոս Ղազարյանն, ըստ երևույթին, ծանր է տարել ԱԺ ամբիոնից Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին ուղղված քննադատությունս։

«Հավանաբար այդ թիրախում նաև իրեն ու Հանրայինին է տեսել, ու հրապարակային այսպիսի ինքնախոստովանություն տարածել/տառասխալներն իր տեքստում են/։

«Լսում էի ԱԺ ում Դաշնակցական Լիլիթ Գալստյաի ելույթը Տիգրան Հակոբյանի գլխավորած հանձնաժողովի մասին։ Թե բա անաչառություն, օբյեկտիվություն, ազատություն ու էլի նման ճոռոմ թեզեր»։

Ավելի ինքնամերկացնող ու ինքնաբացահայտող խոստովանություն դժվար էր ակնկալել։ Փաստորեն, հանրային հեռարձակողի քաղաքական գլխավոր հարթակը ներկայացնող Պետրոսի համար ԱՆԱՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ, ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ «ՃՈՌՈՄ» ԹԵԶԵՐ ԵՆ։

Սա այն դեպքում, երբ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ մասին օրենքի 22-րդ հոդվածը, որով նաև իր գործունեությունն է կարգավորվում, ուղղակի սահմանում է․ «Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը»:

Ու, երբ համոզված հայտարարում եմ ու հազարավորների անունից բարձրաձայնում, որ դուք՝ Հանրային միջոցներով սնվող Հանրային ու ՀՌՀ հանձնաժողով, համոզիչ չեք և ոչ էլ՝ անաչառ ու անկախ, հենց սա նկատի ունեմ։

Ինչպե՞ս կարող են անաչառությունն ու ազատությունը՝ նույնն թե Սահմանադրության պահանջը հեգնող ու ծաղրող, քաղաքական զսպվածության կարմիր գծերն ու նորմերը հատած Պետրոսը կամ իշխանական նարատիվներ պրոպագանդող ՀՌՀ որոշ անդամներ անկողմնակալ լինել։

Պարոնայք, դուք ընդամենը իշխանությանը պրոպագանդիստական ծառայություններ եք մատուցում։

Հ․Գ․ Եվ, այնուամենայնիվ, այս ցինիկ ժամանակներն անցնելու են»։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ