copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 19-04-2025

Մեկով հպարտացել են, մյուսից՝ բամբասել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախօրեի ելույթը 2 օր է՝ ՔՊ-ում քննարկում- քննադատում են, համարելով ոչ մարդկային, ոչ բարոյական։ Հիշեցնենք․ կառավարության ծրագրի 24 թ. զեկույցի քննարկման ժամանակ, երբ ԱԺ-ում էր նաեւ Փաշինյանը, Գաբրիելյանը, պատասխանելով ընդդիմության քննադատություններին, ասաց, թե հունվարի 1-ից ԱԺ հանձնաժողովները հրաժարվել են ծառայողական մեքենաներից, իսկ «Հայաստան» խմբակցության ղեկավարը ծառայողական մեքենայով է շրջում, եւ առաջարկեց. «Իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք էդ պադավատից, ես երաշխավորում եմ՝ տարեկան տրանսպորտի փաթեթ Ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղը։ Մենք այլեւս չունենք, դուք` ունեք։ Կամ՝ ձեր խմբակցության պատգամավորին ասեք, որ պադավատապետությունից խոսում է, թող ձեզ նայի։ Դուք նախկին զինվորական եք, ունեք հաշմանդամության կարգ, մի քիչ էլ զեղչեր կանենք»։ ՔՊ-ում կարծում են, որ հենց նման ցինիկ ելույթներն են խփում իրենց վարկանիշին։

Փոխարենը ՔՊ-ում անչափ գոհ են Արեն Մկրտչյանի պաթետիկ ու կեղծ ելույթից, որով նա ընդդիմության «պորտը» տեղն է դրել: ՔՊ-ում բոլորն անխտիր մոտեցել, շնորհակալություն են հայտնել Մկրտչյանին՝ ելույթի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ