copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:40 18-04-2025

ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ

ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ավարտը։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իդեալական իրավիճակում մենք պատրաստվում ենք դադարեցնել դա: Օրերի կոնկրետ թիվ չկա, բայց մենք ցանկանում ենք դա անել արագ, հիմա, եթե ինչ-ինչ պատճառներով երկու կողմերից մեկը դա շատ դժվարացնի, մենք պարզապես կասենք. «Դուք հիմար եք, դուք հիմար եք, դուք սարսափելի մարդիկ եք», և մենք պարզապես կթողնենք դա»,- ասել է Թրամփը՝ շեշտելով, որ դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն պատերազմի ավարտը։

«Շատ մարդիկ են սպանվում այս ամենի հետևանքով, մենք չենք պատրաստվում համակերպվել դրա հետ։ Վստահ եմ, որ խաղաղ համաձայնագիր կկնքվի, մենք խնդիրը լուծելու լավ հնարավորություններ ունենք», - ասել է Թրամփը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կշարունակի աջակցել Ուկրաինային, եթե վարչակազմը հեռանա բանակցությունների սեղանից:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ