Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:51 18-04-2025

Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ

Լոռու մարզում այս տարի գարնանացանը սովորականից ուշանում է: Պատճառը եղանակն է, տեւական անձրեւները:

Օձունի հողագործները սպասում են, որ մի քանի օր անց հողը չորանա, ու տեխնիկան դաշտեր մտնի:

Սակայն սերմացուի, պարարտանյութի ու դիզվառելիքի՝ ամեն տարի թանկացման խնդիրն այդպես էլ անլուծելի է մնում:

Գյուղացին պետական աջակցության կարիք ունի, ասում են: Թեպետ շատ դեպքերում նման ծրագրերից օգտվել կարողանում են ոչ բոլորը, քանի որ համապատասխան իրազեկում չի կատարվում:

Շատ ժամանակ գյուղացին դիմում է մատչելի սերմացուի,պարարտանյութի կամ դիզվառելիքի ձեռբերման համար, սակայն պարզվում է՝ ծրագիրն ավարտվել է:

Եթե նույնիսկ գարունը բարենպաստ լիներ, շատ գյուղացիներ գարնանացանն այս տարի սկսել չէին կարող, քանի որ սերմացուի, պարարտանյութի ու դիզվառելիքի այս գներով ու կարկտահարության մեծ ռիսկով պայմանավորված՝ շատերը նախընտրում են գարնանացանի փոխարեն անասնակեր խոտ ցանել:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ