copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:51 09-04-2022

Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի․ չկայացած ծրագիրը իշխանության հերթական փիառն էր․ Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է.

«Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»: Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում եւ 2 ամիս սպասում էին պարարտանյութին։

Արմավիրի եւ Արարատի մարզերից մեզ ահազանգեցին, որ մի քանի օր առաջ համայնքապետերն ասել են՝ պարարտանյութ չի լինելու, խոստացել են առաջիկայում վերադարձնել գումարները։ Պատճառը փորձեցինք ճշտել էկոնոմիկայի նախարարությունից, սակայն մեզ չպատասխանեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ