copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:15 17-04-2025

ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով։

Փոխգործակցությունը, մասնավորապես, ուղղված է ՀԱՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագծերում, ինչը կնպաստի համալսարանի ուսանողների գործնական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև տնտեսական և գործարար միջավայրի վերաբերյալ հետազոտությունների կատարելագործմանը։

Կարևորելով փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ համագործակցությունը միտված է խթանելու ուսանողների ու հետազոտողների ներգրավվածությունը ՊԵԿ-ի տվյալահեն նախագծերում՝ նպաստելով պետական հատվածի արդիականացմանը համապատասխան նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։

«Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի նախագահ Բրյուս Բողոսյանի խոսքով՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի համար պատիվ է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ ռազմավարական նոր գործակցությունը, որի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիների համար։ ՀԱՀ-ի ուսանողները կօգտվեն նոր համագործակցության ընձեռած եզակի հնարավորություններից, ինչի համար Ամերիկյան համալսարանն ընտրվել է որպես գործընկեր՝ հաշվի առնելով նրա ակադեմիական բարձր ցուցանիշներն ու Հայաստանի և արտերկրի շրջանակում վայելող հեղինակությունը։

Միջոցառման շրջանակում անցակցվել է նաև Կիրառական հետազոտությունների աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի հարկային վարչարարությունում մեքենայական ուսուցման և արհեստական բանականության կիրառմանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում