Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:13 17-04-2025

Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ քննադատելով Դաշնակցությանը՝ քննադատում է երեսպաշտությունը։

«Համաձայնեք, պետական գործունեության մեջ ամենակարևոր բանը հետևողականությունն է ու երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը, գոնե, պետք է երեսպաշտ չլինի, եթե ինքն այդ նույնն արել է, ինքը զրկվում է այդ իրավունքից»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ռուբինյանը։

Ըստ նրա՝ երբ ՔՊ-ն իշխանության չլինի ու հաջորդ իշխանությունները բանակցություն վարեն Թուրքիայի հետ, ինքն իրավունք չի ունենա ասելու՝ ինչո՞ւ եք բանակցում Թուրքիայի հետ։

«Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի ասածներին․ նախ հիշեցրեց, որ ժմնակին Գրիգորյանի հետ ինքն է հարցազրույց անցկացրել ու չի փոշմանում, երբ նրա մասին ասել է՝ շատ տաղանդավոր կին է։

Ռուբինյանը, անդրադառնալով կառավարական ամառնոցի վրա գումրներ ծախսելու մեղադրանքներին, հիշեցրեց, որ երբ նույն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը նախարար էր, քվեարկել է, որ Սերժ Սարգսյանին կառավարական ամառանոցից տուն նվիրեն ու Աննա Գրիգորյանին հորդորեց այս դեպքում էլ հետևողական լինել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը