copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:56 16-04-2025

Քննարկվել են մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիայի վավերացման հարցերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամներին։

Մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են Մոլդովայի ներկայացուցիչ Տատյանա Կատանան, Պորտուգալիայի ներկայացուցիչ Ռիտա Պենեդան և ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի քարտուղարության ներկայացուցիչ Փարվին Ղադամին:

Հանդիպման ընթացքում Պաշտպանը հյուրերին ներկայացրել է իր լիազորությունների շրջանակը և գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված հետևողական աշխատանքով։

Համատեղ քննարկվել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, Պաշտպանի լիազորությունների շրջանակը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելման բնագավառում, ոլորտը կարգավորող իրավական դաշտը և այլն:

Անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկման այցերին տարբեր հաստատություններ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական, ուսումնական հաստատություններ, որոնց շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործմանն առնչվող հարցեր:

Պաշտպանը ներկայացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023 և 2024 թվականների տարեկան հաղորդմամբ արձանագրված առանձին խնդիրներ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտում։

Արձանագրված խնդիրները վերաբերել են հանրային իրազեկվածության բարձրացման, իրավապահ մարմինների ծառայողների կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված վերապատրաստումների իրականացման, «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» ԵԽ կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության հարցերին և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Թրաֆիքինգի հարցերով անկախ ազգային զեկուցողի իստիտուտ ներդնելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ մարդու իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ համակարգված պայքարի։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ