copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:40 14-04-2025

Դատարանը մերժել է Իմամօղլուի փաստաբանների բողոքը

Դատարանը մերժել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանների բողոքը, որոնք պահանջում էին նրան ազատ արձակել կալանքից: Հայտնում է AHaber հեռուստաալիքը:

Ստամբուլի պաշտոնանկ արված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբանները ապրիլի 7-ին բողոք են ներկայացրել նրա ձերբակալության դեմ՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել անօրինական հետաքննություն, և պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալին:

Դատարանը քննել է փաստաբանների բողոքը և մերժել այն, հայտնում է աղբյուրը: