Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:25 14-04-2025

Աննան դարձել է Սաշիկ 2-րդը, բոլոր խանութներին ձեռքը դնում է․ Փաշինյանն էլ ասում է՝ նա իմ կինը չի

Ասում էին՝ եռամսյակից հետո կպատասխանեն, եռամսյակը անցել է, ոչ մի պատասխան չենք ստացել, մինչև ե՞րբ պետք է սպասենք, եթե ինքը ի վիճակի չի մեր երկիրը կառավարելու, մեր հոգսերով ապրելու, թող հեռանա, գա այն մարդը, ով կլինի ժողովրդի կողքին, ով կապրի իր հայ ժողովրդի, քաղաքացու կյանքով, որ ամեն ցավին տեր կլինի, կողքը կլինի։ Այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը։

«Մենք ոչ թե պահանջում ենք իր հրաժարականը, մենք պահանջում ենք, որ ինքը նորմալ, խելացի մարդկանցով շրջապատի իր աշխատավայրը, որ ճիշտ խորհուրդներ տան, եթե ինքը բերում է բոլոր անգրագետներին լցնում է իր կողքը, օրը մի նախարար է փոխում, բոլոր տղամարդկանց փոխարինում է կանացով, ու այս ու՞ր է հասնելու այս պետությանը․․․ ո՞նց կարող է հրաժարվի, հազիվ են տեսել, չեք տեսնում ինչ է դառել, ամեն ինչը 50-50 են կիսում արդեն, Աննան դարձել է Սաշիկ երկրորդը, բոլոր խանութներին ձեռքը դնում է, ու ինքը ասում է նա իմ կինը չի, բա ո՞վ է, բա ինչի ես միլիոններ ծախսում իր վրա»,- նշեց տնտեցվարողը։։

Նրա խոսքով Հայաստանը դարձել է անտակ կարաս․ «Լցնում ենք, տակից կորում է, լցնում ենք, տակից կորում է։ Հերիք է ուտեք, թողեք այդ բյուջեն մեր զինվորների համար է, մեր երկրի համար է, մեր պետության համար է, ձեր անձնականի համար չի»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել