copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:37 14-04-2025

Երևան-Գյումրի ճանապարհին մերկասառույց է. ճանապարհը չեն մշակում. ՃՏՊ-ներ են եղել. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում:

Տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը, թեպետ ապրիլ ամիսն է, վարորդները կարող էին իրենց ձմեռային անվադողերը փոխարինել ամառայինով:

Տեղում աշխատում են միայն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի, պարեկ Կարապետ Չալաբյանի և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանի գլխավորությամբ:

Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:

Հիմա՝ արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ