copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:04 13-04-2025

Անկարա-Երևան բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է. Միրզոյան

Երևանի և Անկարայի բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը: Այդ մասին Անթալիայում ընթացող 4-րդ դիվանագիտական համաժողովի շրջանակում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ Ֆիդանի հետ ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները․

«Երկու կողմերն էլ հասկանում են, որ վերջնական նպատակը, խնդիրը հարաբերությունների լիակատար կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների լիարժեք բացումը»,- մասնավորապես ասել է նա։

ԱԳ նախարարը նշել է, որ Երեւանի և Անկարայի միջեւ արդեն իսկ արվել են մի շարք կոնկրետ քայլեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օդային տարածքի օգտագործումը, իսկ երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիջան սահմանային անցման եւ Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ:

Ընդ որում, նա փաստել է, որ երկկողմ հարաբերությունների որոշ ուղղություններում առաջընթացը կանգ է առել:

«Օրինակ, մեր միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այդ պայմանավորվածությունը, ցավոք, մինչ օրս չի իրագործվում»,- հայտարարել է նա։

Արարատ Միրզոյանը Անթալիայում խաղաղության համաձայնագիրը անվանել է պատմական և աննախադեպ և հայտարարել, որ այն պատրաստ է ստորագրման:

ՀՀ արտգործնախարարը նաև մեկնաբանել է Ադրբեջանի առաջ քաշած պայմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին․ «Եթե չկա հակամարտություն, ապա չկա նաև այս Մինսկի խմբի անհրաժեշտությունը», - ասել է նա՝ նշելով, որ Երևանն առաջարկում է նույն օրը ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթը:

Մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու Ադրբեջանի պահանջը, Միրզոյանը հայտարարել է, որ այդ առումով անհրաժեշտ երաշխիքներ արդեն գոյություն ունեն:

Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման կետը կներառվի ապագա խաղաղության համաձայնագրում: Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն այլևս կարիք չի ունենա ԵՄ դիտորդական առաքելության ներկայության։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի