Ավելին 1 տարի առաջ - 14:54 12-04-2025

ChatGPT OpenAI-ից որպես ֆիզիկական անձ օգտվելու դեպքում մայիսի 1-ից 20% ավելի վճար է պահանջվելու

Օգտատեր Հասմիկ Ալավերդյանը տեղեկացնում է, որ OpenAI ChatGPT հավելվածից որպես ֆիզիկական անձ օգտվելու դեպքում մայիսի 1-ից ՀՀ քաղաքացիներից 20% ավելի վճար է պահանջվելու:

Տակավին պարզ չէ, այս թանկացումը վերաբերում է միայն Հայաստանից օգտվողներին, թե տարածվելու է նաև այլ երկրների օգտատերերի վրա։

Նշենք, որ OpenAI-ն կատարելագործել է ChatGPT հավելվածը։ Բացի այդ, ընկերությունը ChatGPT-ի որոնողական գործառույթները հասանելի է դարձրել բոլորի համար՝ հանելով դրանց օգտագործման համար պարտադիր գրանցումը։ Այս փոփոխության շնորհիվ ավելի շատ մարդիկ կկարողանան օգտվել արհեստական բանականությամբ աշխատող որոնման համակարգից առանց հավելյալ սահմանափակումների։

Նշենք նաև, որ օրեր առաջ OpenAI-ը հայտարարել էր, որ փակել է պատմության մեջ ամենախոշոր մասնավոր ֆինանսավորման շրջափուլերից մեկը։ Ընկերության կայքում հրապարակված հոդվածի համաձայն՝ OpenAI-ը ներգրավել է 40 միլիարդ դոլար՝ հասցնելով իր համալիր արժեքը 300 միլիարդ դոլարի։

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ը նախատեսում էր ներդրումներ անել բարձր տեխնոլոգիաների զարգացման վրա, գործակցելով միջազգային հայտնի ընտերությունների հետ, որ բարձր տեխնոլոգիաները ՀՀ քաղաքացիներին ավելի մատչելի դառնա։ Oragir.News-ն առանձին ֆիլմով անդրադարձել էր ԱՆԻՖ-ին առնչվող կոռուպցիոն կասկածներին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը