copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:10 12-04-2025

Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արտերկրում հավատար­մա­գրված ՀՀ դեսպանները շատ հազվադեպ են ծախսատար միջոցառումներ կազմակերպում` միայն հույժ անհրաժեշտության դեպքում, ասենք` Հայաստանի անկախության տոնին: Մեր դեսպանները, որպես կանոն, օգտվում են տեղի հայ համայնքի ֆինանսական եւ այլ աջակցություններից: Այդ առումով Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը տարբերվում է մյուս դեսպաններից, որովհետեւ աղքատ մարդ չէ, որոշակի ֆինանսական միջոցներ է տնօրինում, որոնք նաեւ ծախսում է իր գործունեության ընթացքում: Տեղեկացանք, որ վերջերս մի քանի գինեգործական ընկերություններ Մոսկվա են տարել իրենց արտադրանքը, եւ դեսպանը փորձել է աջակցել հայկական գինու առաջխաղացմանը: Նա հրավիրել է ՌԴ-ում հավատարմագրված մոտ 20 երկրների դեսպանների` համտեսելու գինին: Բնականաբար, միայն գինով չեն բավարարվել` հայկական սեղան են գցել, դեսպաններին պատիվ տվել, ցուցադրել մեր գինու եւ կոնյակի համային առավելությունները: Բայց այդ միջոցառման մասին ոչ մի հիշատակում չի արվել դեսպանության կայքէջում: Համարել են, որ միջոցառումը մասնավոր էր` բյուջեից գումար դուրս չի գրվել, եւ դեսպանի բուն պարտականությունների մեջ կարող էր եւ չմտնել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ