Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:17 12-04-2025

Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև հեղափոխական Նիկոլ Փաշինյանը հանրության օրակարգում մտցրել էր «բիզնեսի փայ մտնելու» ավանդույթից դուրս գալու իր առաքելությունը, բայց փայ մտնելը, իշխանության կարգավիճակի բերումով՝ բիզնեսմեններ դառնալը դեռ շարունակվում է։

Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանի հայրը ոսկերչության ոլորտում է նոր նվաճումներ արձանագրում։ Պալյանի հայրը անակնկալ դարձավ ոսկերչական խանութի սեփականատեր, ապա հայտարարվեց, որ դա ընտանեկան բիզնես է։

Հիմա էլ իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե ֆիլմարտադրությունը բերում ենք Հայաստան։

Կառավարությունը ապրիլի 10-ի նիստում հաստատեց ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու, մերժելու և դադարեցնելու կարգն ու պայմանները, ներդրումների մասնակի վերադարձի ենթակա ծախսերում հաշվարկվող՝ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ցանկը և վերադարձի ենթակա դրամական ծախսերի չափը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրակրկիտ, 15 րոպե և ավելի խոսեց ֆիլմարտադրության ներդրումների մասին։

Ըստ նախարարի՝ ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, աշխատաշուկան՝ նույնպես:

Օրինակ՝ ՀՀ-ում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին և ապահովել ֆիլմարտադրության համար անհրաժեշտ ստեղծագործական ու տեխնիկական աշխատանքները:
2019-2024-ին Հայաստանում, ըստ նախարարի, ֆիլմարտադրության համար ֆինանսավորումը 309 մլն դրամ է եղել: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ֆիլմարտադրողների կողմից ներդրվել է տարեկան միջինում 655 մլն դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս ամենում ներգրավված է ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը կինոռեժիսոր Դավիթ Բանուչյանի հետ:

Համաձայն Սոնա Ղազարյանի հայտարարագրի՝ նրա ամուսինը Հանրային հեռուստատեսության ֆիլմարտադրության պատասխանատուն է, և հենց սրա համար է, որ առաջնահերթությունը տրվել է ՔՊ-ական պատգամավորի ամուսնուն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ