Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:04 11-04-2025

Հորդառատ անձրևներից Դեբեդի մակարդակը բարձրացել է, գետաբերանի բնակիչներն անհանգստացած են

Դեբեդ գետի ափամերձ տարածքներում գտնվող այգիների ու տների սեփականատերերն անհանգստացած են։ Տեղացող հորդառատ անձրևների պատճառով գետի մակարդակը զգալի բարձրացել է։

Դեբեդ թաղամաս տանող ճանապարհին է հասել գետը, որի՝ մի փոքր վարարման դեպքում արդեն թաղամաս տանող միակ ճանապարհը կրկին հեղեղվելու է: էնգելս թաղամասի՝ գետաբերանին ապրող բնակիչները հրավիրում են պատկան մարմինների ուշադրությունը:

Գետի հունը այս հատվածում աղետից գրեթե մեկ տարի անց չի մաքրվել, այնինչ բնակեցված հատված է, և Դեբեդն այս հատվածում էլ մաքրման կարիք ունի: