Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:43 11-04-2025

Բանկերի անունից կեղծ հայտարարություններ են ստացվում. ՆԳՆ-ն զգուշացնում է

ՆԳՆ-ից հայտնում են, որ վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։

Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում ՆԳՆ-ից անդրադարձել են կատարված հայաստանյան բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության մեխանիզմներին։ Առաջիկայում անդրադարձ կկատարվի այլ բանկերի հետ կապված հափշտակության նմանօրինակ հանցավոր մեխանիզմներին՝ դրանց տարածումը կանխելու նպատակով։

«Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք Ոստիկանություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով