copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:52 11-04-2025

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Ալավերդիում (տեսանյութ)

Ֆասթ Բանկն իր նոր՝ 36-րդ մասնաճյուղը բացել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Նոր մասնաճյուղը տեղակայված է քաղաքի կենտրոնում, ապահովված է հարմար ենթակառուցվածքով և հասանելի է ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար։ Ֆասթ Բանկի նպատակն է ավելի հասանելի դարձնել բանկային ծառայությունները տեղացիների և հարակից համայնքների բնակիչների համար։

Ֆասթ բանկի Ալավերդի մասնաճյուղի կառավարիչ Կոլյա Հարությունյանն ասել է․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը ներկայացված է Ալավերդի քաղաքում։ Սպասարկման սրահն աշխատելու է 24/7 ռեժիմով։ Մասնաճյուղը համալրված է ժամանակակից սարքավորումներով և սպասարկման հարմարավետ սրահով։ Հաճախորդները կարող են կատարել իրենց բանկային բոլոր գործարքները, կատարել փոխանցումներ, վճարումներ, ներդնել ավանդներ, ձեռք բերել պարտատոմսեր և կատարել այլ ֆինանսական գործարքներ»։

Մասնաճյուղը գործում է հաճախորդամետ մոտեցմամբ՝ ապահովելով արագ, հարմարավետ և որակյալ սպասարկում։

Ֆասթ Բանկում գործում են արագ սպասարկման գոտիներ, էլեկտրոնային հերթագրման համակարգ, որը նվազեցնում է սպասման ժամանակը։ Հիշեցնենք, որ Ֆասթ Բանկը վերջին տարիներին ակտիվորեն ընդլայնվում է մարզերում՝ նպատակ ունենալով բանկային ծառայությունները հասանելի դարձնել բոլորի համար։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ բրենդը նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ