copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:16 10-04-2025

Ռաֆիկ Պետրոսյանը շահել է մրցույթը, բայց հաշվի առնելով բնակիչների արձագանքը` ընթացք չենք տվել. պարզաբանում

Հայտնել էինք, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի բնակիչները Oragir.News-ին ահազանգել են, որ Արթիկի ՔՊ-ական համայնքապետ Անանիկ Ոսկանյանը «խլում» է տուֆաշենցիների արոտավայրերը։ Գյուղացիները պատմում են, որ իրենց արոտավայրերը տվել են մերձիշխանական շրջապատից մեկին, ով նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի մտերիմն Ռաֆիկ Պետրոսյանն է։

Մեր հրապարակումից մի քանի ժամ հետո Ռաֆիկ Պետրոսյանի որդին փորձել է հերքել այն, ինչի մասին ահազանգել են գյուղացիները՝ նշելով, որ Ռաֆիկ Պետրոսյանի կապ չունի Արթիկի համայնքապետի հետ։

Oragir.News-ի թղթակիցն է այսօր եղել Տուֆաշենում, զրուցել է բնակիչների հետ, ովքեր վերահաստատել են, որ իրենց արոտավայրերը ձեռք է բերել Արթիկ խոշորացված համայնքի Նոր կյանք գյուղի բնակիչ Ռաֆիկ Պետրոսյանը։

Գյուղացիները նաև հայտնել են, որ արոտավայրերը դառնալու է հանքարդյունաբերական գործարան, ինչին իրենք դեմ են։ Գյուղացիները իրենց դժգոհությունը հայտնել են նաև Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանին։

Oragir.News-ը պարզաբանում է ստացել նաեւ Արթիկի համայնքապետի մամուլի խոսնակ Սևակ Պետոյանից։

«Որևէ արոտավայր որևէ մեկի կողմից չի խլվելու, նման բան չկա։ Ռաֆիկ Պետրոսյանը Արթիկի համայնքապետի հետ որևէ մտերմություն չունի, ազգակցական կապ չկա նրանց միջեւ։ Տվյալ անձը օրենքով նախատեսված կարգով մրցույթին մասնակցել է և ստացել է վարձակալության թույլտվություն։ Ռաֆիկ Պետրոսյանը երկրաբանական հետազոտություն պիտի կատարեր այդ հատվածում, բայց հանրային լսումների ժամանակ բնակիչները բացասական արձագանք են տվել երկրաբանական հետազոտություն անցկացնելու վերաբերյալ, և Արթիկի համայնքապետարանն, հաշվի առնելով հանրային լսման արդյունքները, այնտեղ աշխատանքներ չի թույլատրել, որպեսզի իրականացվի»,- հայտարարեց Սևակ Պետոյանը։

Գյուղացիները վճռական են տրամադրված, որ որևէ մեկի անձնական շահերով պայմանավորված չեն վերացնելու իրենց արոտավայրերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ