Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:14 10-04-2025

Պետք է կանխենք արտագաղթը. եթե Հայաստանում արցախցի չմնա, Արցախ վերադարձի հարցը դժվար կլինի

Ազատության հրապարակում շարունակվում է արցախցիների հանրահավաքը:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ արցախցիների շարունակվող պայքարին, իրենց պահանջներին և հանրության վերաբերմունքին:

«Ամենակարևորը՝ կանխենք արտագաղթը Մայր Հայաստանից, որովհետև եթե այստեղ արցախցիներ չմնան, Արցախի հիմնախնդրի և Արցախ վերադարձի հարցը շատ դժվար է լինելու, շարժման խորքային իմաստն այն է, որ մենք մնանք Մայր Հայաստանում այնքան, մինչև բարենպաստ պայմաններ ստեղծվեն վերադարձի համար»,- նշեց Իսրայելյանը:

Անդրադառնալով հանրային արձագանքին ու աջակցությանը՝ նա նշեց, որ օրվա ընթացքում բազմաթիվ մարդիկ, իմանալով իրենց հավաքվելու նպատակը, մոտենում են, իրենց աջակցությունը հայտնում, արցախցիների ցավը կիսում, քննարկում. «Օրեցօր գնալով ավելի է մեծանում էդ ալիքը, քանի որ մարդիկ գիտակցում են՝ դա մենակ արցախցիների հարցը չի»:


Մանրամասները՝ տեսանյութում:


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ