copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:40 10-04-2025

Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ին՝ սահմանելով 84% մաքսատուրք ամերիկյան բոլոր ապրանքների վրա. BBC 

Չինաստանը խիստ պատասխան է տվել ԱՄՆ-ի նախաձեռնած մաքսային սահմանափակումներին՝ սահմանելով 84% մաքսատուրք բոլոր ամերիկյան ապրանքների ներմուծման վրա, ինչն էլ ավելի է խորացնում Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային պատերազմը: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Այս քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Չինաստանի ապրանքների վրա սահմանված մաքսատուրքի բարձրացմանը՝ 104%, որը նա հետագայում հասցրեց մինչև 125%, որպես պատճառ նշելով Չինաստանի կողմից «պակաս հարգալից վերաբերմունքը»:

Չնայած սրան՝ Թրամփը ժամանակավորապես դադարեցրել է բարձր մաքսատուրքեր կիրառել այլ երկրների նկատմամբ, սակայն նշել է, որ ուժի մեջ է մնալու համընդհանուր 10%-անոց տուրքը:

Այս լուրին ի պատասխան՝ ասիական ֆինանսական շուկաները կտրուկ վերելք են գրանցել, իսկ տարածաշրջանի փորձագետներից մեկը նշել է, որ «Ասիան, կարծես, մեծ թեթևությամբ շունչ է քաշել»։

Միացյալ Նահանգներում Ուոլ Սթրիթը չորեքշաբթի օրն արձանագրել է պատմական աճ:

Սպիտակ տանը տեղի ունեցած Nascar միջոցառման ժամանակ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ «ԱՄՆ-ն կնքելու է արդար և շահավետ գործարքներ ինչպես Չինաստանի, այնպես էլ աշխարհի բոլոր երկրների հետ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը