Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:40 08-04-2025

ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից. Արաղչի

Վաշինգտոնը պետք է հրաժարվի Թեհրանի դեմ ուժ կիրառելու հնարավորությունից: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին The Washington Post-ի կայքում հրապարակված հոդվածում։

Մեկնաբանելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 12-ին Օմանում կայանալիք անուղղակի բանակցությունները՝ նա նշել է, որ իրանական կողմը «պատրաստ է լուրջ փոխգործակցության՝ գործարք կնքելու նպատակով»։

Միևնույն ժամանակ, Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխգործակցության անուղղակի ձևաչափը բացատրվում է «զգալի անվստահությամբ» և մտադրությունների անկեղծության վերաբերյալ կասկածներով, որոնք միայն ուժեղացել են՝ կապված Իրանի վրա առավելագույն ճնշման ԱՄՆ քաղաքականության վերսկսման հետ։

«Այսօր առաջ գնալու համար նախ պետք է համաձայնել, որ չի կարող լինել «ռազմական տարբերակ» և, իհարկե, «ռազմական լուծում»: Թրամփը հստակ գիտակցում է այս իրողությունը՝ կոչ անելով դադարեցնել հրադադարը՝ որպես ուկրաինական հակամարտության դադարեցման առաջին քայլ»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը։

Արաղչին շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է «պարզաբանել իր մտադրությունների խաղաղ բնույթը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր միջուկային ծրագրի շուրջ հնարավոր մտահոգությունները վերացնելու համար»։

«Իր հերթին, ԱՄՆ-ն կարող է լուրջ մոտեցում ցուցաբերել դիվանագիտության նկատմամբ՝ հավատարմություն ցուցաբերելով իր կնքած ցանկացած գործարքի նկատմամբ: Եթե մեզ հարգանքով վերաբերվեն, մենք կպատասխանենք»,- ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարը՝ ընդգծելով, որ «ռազմական (ներուժի) կուտակումը հակառակ ուղերձն է ուղարկում»:

«Իրանը նախընտրում է դիվանագիտությունը, բայց գիտի, թե ինչպես պաշտպանվել»,- նշել է Արաղչին՝ հավելելով, որ «գնդակը ամերիկյան դաշտում է»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել