Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:00 08-04-2025

Չգիտեմ հեծանիվ քշելը գայթակղիչ կդառնա, թե չէ, բայց Նիկոլն էլ, Արծրունն էլ նույն զիբիլն են․ հարցում

Պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը միացել է Նիկոլ Փաշինյանին ու սկսել հեծանիվ վարել։

«Կեցցե՛ հեծանիվը. 50կմ. առանց դադարի»,- գրել է Հովհաննիսյանը՝ լուսանկարներ հրապարակելով Նիկոլ Փաշինյանի հետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ այն, որ Արծրուն Հովհաննիսյանը հեծանիվ է քշել Նիկոլ Փաշինյանի հետ, դրանից հեծանիվ քշելն ավելի գայթակղի՞չ է դառնում»։

Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, որոշ քաղաքացիներ էլ բացասական պատասխան տվեց։

«Ոչ»,- զայրացած պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժվարանում է պատասխանել։ «Չեմ կարա ասեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ շեշտեց,որ Արծրուն Հովհաննիսյանին չի տեսել հեծանիվ քշելուց։
«Ես չեմ էլ տեսել, որ քշում է։ Չեմ տեսել, չեմ էլ կարող մեկնաբանել»,- ասաց նա։

«Երևի իրանց համար հա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ չի ուզում լսել Արծրուն Հովհաննիսյանի անունը։
«Արծրուն Հովհաննիսյանն ո՞վ ա, էն ա՞ղբը։ Այ մարդ էդ աղբի մասին մի ասա»,- նշեց նա։

«Սաղ նույն զիբիլն են»,- վրդովված պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան