Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:53 26-12-2022

Ինչպես ավտոբուս քշելը, այնպես էլ մնացած գործողությունները նախընտրական կոմպանիայի մաս են կազմում. Բադալյան

«Նախընտրական կոմպանիա, ինչպես սա, այնպես էլ այն բոլոր գործողությունները, որ ինքը անում է, և սրանից հետո կատարվելիք գործողությունները տեղավորվում են նախընտրական կոմպանիայի տրամաբանության մեջ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով Երևանի փողքաղաքապետ Տիգրան Ավինյանի տարածած տեսանյութի մասին, որում Ավինյանն ավտոբուս էր վարում և հայտնում, որ առաջին MAN ավտոբուսը արդեն Հայաստանում է։

«Քանի որ նա ՔՊ-ի թեկնածուն է, բնականաբար նա բոլոր առիթները օգտագործելու է իր վարկանիշը բարձրացնելու համար, այս անգամ կոնկրետ սա է անում, ավտոբուս է վարում՝ ցույց տալու համար, որ, երևի, շուտով նման ավտոբուսներ են լինելու, այսինքն՝ տրանսպորտի հարցը լուծվելու է»,- ասաց Բադալյանը։

Բադալյանն, անդրադառնալով կոնկրետ այդ դրվագին, ասաց, որ դրանով փորձում է ասել, որ տրանսպրտի հետ կապված խնդիրները լուծում կստանան։ «Անուղղակի դա է ցույց տալիս, այսինքն՝ ավտոբուս քշելը նախընտրական կոմպանիայի ժամանակ դա է ցույց տալիս, որ տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծվելու են անկախ նրանից՝ դա Երևանում կլինի, Թիֆլիսում կլինի, թե Փարիզում կլինի»։

«Երբ որ թեկնածուն է ավտոբուս քշում, ինքը ցույց է տալիս, որ տրանսպորտի հետ կապված խնդիրները ինքը լուծելու է, այսինքն՝ այստեղ պարտադիր չէ, որ կարդաս սա հասկանալու համար, սա շատ տարածված տեխնոլոգիա է»։

«Հիմա կոնկրետ տվյալ դեպքում նա այդ գործողությունն է իրականացնում ընդամենը ճշտելու համար, որ Երևանի քաղաքապետ դառնալուց հետո այդ մահաբեր գազելներից քաղաքը ազատելու են և հանձնելու են ավտոբուսային երթևեկությանը։ Սա նախընտրական կոմպանիա է, որևիցե արտառոց, ինտրիգային խնդիր չկա այստեղ»,- ասաց Բադալյանը։

Խոսելով Ավինյանի կատարած և կատարելիք քայլերից՝ Բադալյանն ասաց. «Նրա բոլոր քայլերը՝ և վարչական շրջաններ այցելելը և Մերգելյանի այգին այցելելը, այնտեղից անօրինական ինչ-որ շինություններ քանդելը, շարքային քաղաքացիների հետ հանդիպելը բոլոր այդ և հետագայում կատարվելիք բոլոր այդ քայլերը տեղավորվում են նախընտրական կոմպանիաի տրամաբանության մեջ»։

Դիտարկմանը, որ Ավինյանը երբեմն բացակայում է քաղաքապետարանի նիստերից, բայց հասցնում է այցեր կատարել տարբեր վարչական շրջաններ, Բադալյանն ասաց. «Հասարակ քաղաքացիները, չեմ կարծում, թե առավոտից իրիկուն նայում են ավագանու նիստերը, որպեսզի այդտեղից հասկանան ինքը բացակայում է, թե ոչ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան