Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:54 06-04-2025

Մեծ Բրիտանիան փորձարկել է գերձայնային հրթիռի շարժական կայանք

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի հետ միասին հաջողությամբ փորձարկել է գերձայնային հրթիռի շարժիչը:

Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։

«Բրիտանացի գիտնականներն ավարտել են գերձայնային հրթիռի շարժիչի հիմնական փորձարկումը, որը հնարավոր է դարձել Մեծ Բրիտանիայի կառավարության, արդյունաբերության և ԱՄՆ կառավարության սերտ համագործակցության շնորհիվ: Համակարգը նախատեսված է առաջադեմ գերձայնային թևավոր հրթիռի նախատիպը սնուցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: