Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 05-04-2025

Օրենքը երբեք հավասար չի կիրառվել բոլորի նկատմամբ ու չի էլ կիրառվելու․ հարցում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարվել Հայաստանում տիրող իրավիճակին։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանում դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, ստվերվում են կոռուպցիայով, իսկ իշխանություններն ընտրովի են կիրառում օրենքը։ Նշվում է, որ հավաքների իրավունքը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում անհետևողականորեն է պահպանվում:

Նախօրեին արդեն հայտնի դարձավ, որ Freedom House-ն ավարտում է աշխատանքը Հայաստանում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ օրենքը հավասար է կիրառվում բոլորի նկատմամբ»։

«Էս ինչ խնդալու հարց տվիր, ոնց կարող ա տենց լինի, ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա հնարավոր չէ։ «Իհարկե ոչ։ Էդ որ դարաշրջանում ա հավասար կիրառվել, որ հիմա լինի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ օրենքը հավասար է կիրառվում բոլորի նկատմամբ։

«Երևի այո։ Ես Ռուսաստանում գիտեմ, որ այդպես է, երևի Հայաստանում էլ»,- ասաց նա։

«Իհարկե, դա երբեք չի եղել, չի էլ լինելու»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ օրենք չկա մեր երկրում։

«Ոչ մի անգամ, որովհետև օրենք գոյություն չունի, օրենք լիներ ազգի վիճակը սենց չէր լինի»,- նշեց նա։

«Ոչ, մարդ կա հելել ա աշխարհի շալակը, մարդ էլ կա՝ հազիվ էս աշխարհի վրա քայլում ա»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով