Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:29 05-04-2025

Արծվաշենը միակ օկուպացված տարածքն է, որի վերաբերյալ ՄԱԿ-ը բանաձև չի ընդունել․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Աշխարհում չկա այնպիսի օկուպացված տարածք, որի վերաբերյալ ՄԱԿ-ը բանաձև չի ընդունել: Արծվաշենը միակ այդպիսի տարածքն է:

Իրականում` անհասկանալի է, թե ինչու Հայաստանը շուրջ 33 տարի շարունակ Արծվաշենի դեօկուպացիայի հարցով չի դիմում ՄԱԿ: Առավել քան անհասկանալի է, որ օրվա իշխանություններն Արծվաշենի հարցն իջեցրել են շրիշակի (պլինտուսի) մակարդակի, այն ներկայացնելով իբրև հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդիր: Արծվաշենն այնպես, ինչպես Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Ստեփանավանն ու Երևանը ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մասն է կազմում: Եվ, այդ իմաստով, Արծվաշենն այնպես, ինչպես Կապանը կամ Վարդենիսը չի կարող լինել դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրո առարկա:

Արծվաշենն օկուպացված տարածք է և Հայաստանը ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել ՄԱԿ վերջինիս դեօկուպացիայի պահանջով:

Հիշեցնեմ, որ, օրինակ` Արցախի «դեօկուպացիայի» պահանջով ՄԱԿ-ը թվով 4 բանաձև էր ընդունել:

Արծվաշենի վերաբերյալ պաշտոնական Երևանի լռությունը տարատեսակ վարկածների և ենթադրությունների տեղիք է տալիս»:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում