Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 04-04-2025

Ո՞ր ապուշն է ասել. առաջինը թող ինքը ատեստացիա անցնի. հարցում

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` Հայաստանի բոլոր վարորդները ատեստացիայի կարիք ունե՞ն»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց։ «Չէ, թող յոլա էթան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Հարցված վարորդներից մեկն էլ ասաց, որ պետք է սկսել նման բան ասողներից։ «Իմ կարծիքով` այդ ով ասում է, որ պետք է ատեստացիա անենք, նախ` սկսենք իրենցից»,- նշեց նա։

Վարորդ քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` սա շատ սխալ որոշում է։ «Էդ ո՞ր ապուշն է ասել. առաջինը իրան թող ատեստավորեն նոր։ Միշտ փող քերելու ձև ա։ Էնքան իդեալական վարորդներ կան, որ իրանց «պրավան» էդ հրաման հանողից մեծ ա տարիքով, ստաժով»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ վարորդների ատեստացիա անցնելն անհասկանալի որոշում է։

«Անհասկանալի միտք ա, չի կարող նման բան լինել։ Մարդիկ 50 տարի առաջ վարորդական իրավունք են ստացել և կոմունիստների ժամանակ, որ շատ բարդ էր»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան