Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:26 04-04-2025

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

Մյանմայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3301-ի, իսկ վիրավորներինը՝ 4792-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է China News-ը։

«Մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 3301 մարդ, վիրավորվել՝ 4792-ը, իսկ 221-ը անհետ կորած է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրաշարժը համարվել է ամենամեծն այս տարվա ընթացքում և ամենաուժգինը մայրցամաքում վերջին տասնամյակի ընթացքում:

Բանգկոկում երկրաշարժի հետևանքով ապրիլի 3-ի դրությամբ զոհվել է 29 մարդ, ևս 34-ը՝ վիրավորվել։ Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան