Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:25 03-04-2025

Ի պատասխան մաքսատուրքերի՝ Մակրոնը կոչ է արել դադարեցնել ներդրումները ԱՄՆ-ում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ներդրումները Միացյալ Նահանգների տնտեսության մեջ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Ելիսեյան պալատում՝ ամերիկյան նոր քաղաքականությունից տուժած ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական խոշոր ընկերությունները պետք է դադարեցնեն միլիարդավոր եվրոների ներդրումները ԱՄՆ-ում, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մաքսային քաղաքականության հետ կապված իրավիճակը չի հստակեցվել։

«Ինչ իմաստ ունի, որ եվրոպական խոշոր խաղացողները միլիարդավոր եվրոներ ներդնեն ամերիկյան տնտեսության մեջ այն պարագայում, երբ ԱՄՆ-ն հարվածում է մեզ։ Անհրաժեշտ է ցուցաբերել հավաքական համերաշխություն»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի մաքսային քայլերը կարող են լուրջ ցնցումներ առաջացնել միջազգային առևտրում։ Նա ընդգծել է Եվրոպայի միասնական արձագանքի կարևորությունը՝ կոչ անելով համակարգված գործողությունների։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ