Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 03-04-2025

Վիլեն Գաբրիելյանն այդ պահին ադեկվատ չի եղել, գուցե այդ վիճակում ճիշտ բան է ասել․ հարցում՝ ՔՊ-ի գնալու մասին

Մարտի 30-ին Գյումրիում ոչ սթափ վիճակում ՔՊ-ական պատգամավորն ընդհարվել էր լրագրողների հետ, իսկ լրագրողի դիտարկմանը, որ պետք է վայր դնի մանդատը, Վիլեն Գաբրիելյանն արձագանքել է․ «2026-ին իշխանությունը փոխվելու ա, էլ խի՞ եմ մանդատս վայր դնում»։ Սակայն հաջորդ օրը ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ առավել հայտնի որպես Նավակ ճոճողը, հայտարարեց պագամավորական մանդատը վայր դնելու մասին։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Վիլեն Գաբրիելյանի հետ, որ 2026-ին ՔՊ-ն գնալու է»։

Հարցվածների մի մասը չճանաչեց Վիլեն Գաբրիելյանին, որոշներն էլ՝ բացասական պատասխան տվեցին։

«Ով է Վիլեն Գաբրիելյանը, ո՞ր ՔՊ-ն գնա, ով գա։ Նա ո՞վ ա, որ ինչ էլ ասի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի ճանաչում նրան։

«Ընդհանրապես իրեն չեմ ուզում իմանալ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ գուցե հարբած վիճակում նա ճիշտ բան է ասել։

«Եթե ես ճիշտ եմ հիշում, նա այդ պահին ադեկվատ չի եղել ու սենց բան կա, կարող ա անադեկվատ վիճակում ճիշտ բան է ասել»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ