copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:13 03-04-2025

ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԲԴԽ-ն հերթական թանկարժեք գնումն է կատարել։ Նախագահ Արթուր Աթաբեկյանի որոշմամբ, 23 միլիոն դրամ է «դուրս գրվել»՝ հակահրդեհային համակարգերի վերազինման համար։ Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է 2 ընկերություն` «Էլլիպս Ջի Էյ» եւ «ՍՕՍ Սիսթեմս» ՍՊԸ, որն էլ հաղթող է ճանաչվել։ ԲԴԽ-ից փոխանցեցին՝ խոսքը բոլոր դատարանների հակահրդեհային համակարգերը կարգավորելու, վերազինելու մասին է։

Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված «ՍՕՍ Սիսթեմս»-ը 2020-ին տուգանվել էր Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից, մոտ 21 միլիոն դրամով՝ մենաշնորհային դիրքը չարաշահելու համար։ ՏՄՊՊՀ-ն արձանագրել էր, որ ՍՊԸ-ն չարաշահել է մենաշնորհի դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գներ սահմանելով: Այս ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Ծատուրյանը ճկուն մտքի տեր այն անձանցից է, որը կարողացել է աշխատել ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունների հետ՝ առաջ տանելով իր բիզնեսը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ