Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 03-04-2025

Քվեարկել են, քանի որ Փաշինյանից «հրահանգ-վերաբերմունք» են ստացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ:

Պարզվում է՝ մի խումբ ՔՊ-ականներ բավականին կոպիտ եւ դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են 2 պատգամավորի դեպքում էլ, եւ պետք չէ գնալ այդ քայլին։

Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել, որ իրենք պետք է այդ 2 պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից եւ դատախազ Վարդապետյանին «ձեռնունայն չթողնեն»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի