Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:27 02-04-2025

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին․ Հանրային ռադիոյի տնօրենի կին

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին. ֆեյսբուքի էջում գրել է Հանրային ռադիոյի տնօրենի կինը՝ Շուշան Ղազարյանը:

«Հարգելի՛ ծանոթ և անծանոթ օգտատերեր.

Ափսոսում եմ, որ իմ մեկնաբանությունը ցավ և տհաճություն Է պատճառել արցախցիներին: Ինձ ճանաչող արցախցիները լավ գիտեն, որ անհաշիվ անգամներ եմ եղել այդ աշխարհում որպես լրագրող և կյանքիս մեծ մասն եմ նվիրել այդ աշխարհին, երազելով նրա ազատությունն ու երջանկությունը, մի քանի տասնամյակների ընթացքում մի քանի տասնյակ հարազատ ընկերներ և ընկերուհիներ եմ կորցրել՝ հայաստանցի և ղարաբաղցի:

Ցավում եմ, որ դառնությունս և զայրույթս վերաճել են սուր խոսքի, հայցում եմ դրանից վիրավորված արցախցիների ներողամտությունը:

Իհարկե, չի կարելի նեգատիվ խոսք հասցեագրել ամբողջ համայնքին, տուն և տեղ կորցրած, կարիքի մեջ հայտնված անմեղ փախստականներին: Բայց անկեղծ չեմ լինի, եթե չավելացնեմ, որ անկեղծ ատում եմ նրանց, որոնք թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները և այսօր Էլ քաղաքական դիվիդենտներ են հավաքում տնից կտրված, վտարված արցախցիների ողբերգության հաշվին:

Այդ սրիկաները, միևնույն Է, պատասխան են տալու պատմության առաջ: Նրանց մեջ կան արցախցիներ, երևանցիներ, ապարանցիներ, ռուսահայեր՝ բոլորը: Նրանց մեջ կանք մենք, որովհետև եթե դաժան հետևանքները բոլորս ենք զգում, ուրեմն պատասխանատվությունն Էլ բոլորս ենք կրում՝ ամեն մեկն իր արածի չափով: Նայեք հայելու մեջ, գուցե կտեսնեք շատերին, գուցե կտեսնեք ձեզ, ինձ, բոլորիս: Ինձ ճանաչող արցախցիները գիտեն իմ սերը նրանց հանդեպ, թե վիրավորել եմ՝ թող ներեն:

Եվ մի խնդրանք նրանց, որոնք ապաստանել են Հայաստանի պստիկ Հանրապետությունում։ Չի կարելի կրկնել ոչ վաղ անցյալի սխալները, քանի որ այդ դեպքում ունեցած մայր երկիրն Էլ փուռը կտանք և ամբողջ ազգով կդառնանք թշվառ աստանդական:

Համբերություն բոլորիս:

ՀԳ. Այս գրառման տակ դրվող մեկնաբանություններին չեմ արձագանքելու»:

Նշենք, որ Հանրային Ռադիոյի տնօրենի կինը վիրավորական մեկնաբանություն էր արել արցախցիների մասին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել