copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:01 02-04-2025

Իրարանցումից հետո ո’չ լսել են նախարարի ձայնը, ո’չ տեսել նրան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպմանը Ազգային ժողով էր եկել նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ-ի իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ո՛չ լսել են նախարարի ձայնը, ո՛չ էլ տեսել են նիստերի դահլիճից հեռանալուց հետո նրա վերադարձը։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նիստից առաջ Սրբուհի Գալյանը ասել էր, որ օրենք են քննարկելու, սակայն երբ ծնողները դահլիճում աղմուկ էին բարձրացրել ու Գեղամ Նազարյանին ԱԺ միջանցքում «հաթաթա էին տալիս», նախարար Գալյանը հուզված լքեց նիստերի դահլիճն ու այդպես էլ չվերադարձավ։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողները ԱԺ-ում էին: Հանդիպումը թեժ անցավ, ու քննարկման ժամանակ ծնողները պահանջեցին, որ իրենց որդիների վերաբերյալ հարցերին պատասխանելու համար խորհրդարան ներկայանան Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել. սակայն նրանք անհետացան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել